ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Սերգեյ Մովսիսյանը և Վիկտոր Ենգիբարյանը առաջարկում են փոփոխություններ և լրացում կատարել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։
Գործող օրենքով մահացածի հարազատներ են համարվում պապը, տատը, ծնողները, զավակները, ամուսինը, քույրը, եղբայրը և թոռները։ Առաջարկվում է սահմանել, որ մահացածի հարազատներ կարող են համարվել ազգակցական կապի մեջ գտնվող և մինչև նախապապը կամ նախատատն ընդհանուր նախնիներ ունեցող անձինք, իսկ ընտանիքի անդամներ՝ ընտանիքի անդամներ՝ ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը և ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան և հարսը։
Նախագծով առաջարկվում է ստեղծել նաև միասնական էլեկտրոնային շտեմարան (այսուհետ շտեմարան), որտեղ պահպանվելու են Հայաստանի Հանրապետության բոլոր գերեզմանների վերաբերյալ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պահանջված անհրաժեշտ տվյալները։
Նշվում է, որ համայնքը պետք է օգտագործի այն գերեզմաններն, որոնք չունեն գերեզման օգտագործող: Որոշ դեպքերում համայնքն իրավունք ունի թույլատրել հուղարկավորել բացառապես այդ գերեզմանում հուղարկավորված ընտանիքի անդամին: Մահացածի հուղարկավորությունը պետք է իրականացվի իր բնակավայրի գերեզմանատան սահմաններում և գերեզման օգտագործողի համաձայնությամբ՝ ազատ գերեզմանում կամ գերեզման օգտագործողի համաձայնությամբ՝ այլ գերեզմանատանը՝ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում:
Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվելու է շտեմարանում: Շտեմարանը գեներացնելու է գերեզմանի վկայական։ Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվելու է շտեմարանում: Շտեմարանը գեներացնելու է գերեզմանի վկայական, որը թաղման կամ աճյունասափորի տեղը հաստատող միակ փաստաթուղթն է լինելու:
Գործող օրենքով՝ մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5×1.0 մետր չափերով), իսկ ընտանիքի անդամների հուղարկավորությունը կազմակերպելու համար՝ 3×2.5 մետր չափերով հողատարածք:
Փոփոխությամբ նախատեսվում է, որ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար պետք է հատկացվի առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք՝ գործող 3×2.5 մետրի փոխարեն։
Այլ փոփոխությունները՝ հղմամբ։