Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ապրիլի 6-ի հրամանի համաձայն «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» hիմնադրամում ծավալվում է կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն՝ մինչև 40 մահճակալով (40՝ սոմատիկ):
Հրամանում ասվում է․
«Կազմակերպության տնօրեն Արմեն Մուրադյանին՝
1) 2021 թվականի մարտի 25-ից 40 մահճակալով կազմակերպել կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծառայություն,
2) սահմանված կարգով կազմակերպել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները:
Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին՝
աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:
Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին՝
սահմանված կարգով կազմակերպել Կազմակերպության կողմից իրականացրած ծառայությունների փոխհատուցումը ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-ն որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության համաձայն՝ կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով»: