ԱԻՆ-ը կդիմի հանրապետության դատախազին՝ պետության հսկողության ներքո վերցնելու այն ապաստարանները, որոնք որևէ մեկի վերահսկողության տակ չեն

Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն այսօր ամփոփել են մարտ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, Անձնակազմի կառավարման վարչության պետ Հասմիկ Ամիրխանյանը, Շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյանը և Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը: ԱԻ նախարարի հրամանով կատարվող գույքագրման գործընթացն ավարտման կետում է, այն իրականացվել է 5 փուլով: Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ և Փրկարար ծառայության ստորաբաժանումներին հանձնարարել է նյութական միջոցների հաշվառման մատյան ստեղծել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նախարարն առանձնացրել է առաջիկայում լուծում պահանջող խնդիրները՝ այդ թվում ապաստարանների կարգավիճակի հստակեցման վերաբերյալ: Հավելել է, որ հանրապետության դատախազին է ներկայացվելու այն ապաստարանների ցանկը, որոնք որևէ մեկի վերահսկողության տակ չեն և օրինական կարգով կվերցվեն պետության հսկողության ներքո:

Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կառուցվածքային փոփոխություններին: Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացված փոփոխություն կրող ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում, պաշտոնների անձնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել