Տեսակցությունների սենյակից հայտնաբերվել է թմրամիջոց. Քրեակատարողական ծառայություն

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հայտնում են.

«2021 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 13:05-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկություն են իրականացրել տեսակցությունների համար նախատեսված սենյակում, ինչի արդյունքում բազմոցի տակից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.21 գրամ քաշով կոշտ զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել