Լուրը իրականության հետ որևէ կապ չունի․ Հայկ Սարգսյան

Բնականաբար այս լուրը իրականության հետ որևէ կապ չունի, ես երբեք որևէ բառ չեմ խոսել գերիների հարազատների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Առաջարկում եմ մեր հայրենակիցներին, ովքեր Ֆեյսբուքում հետևում են այսպիսի լրատվական աղբ տարածող էջերի, unlike անել և ապրել ավելի առողջ միջավայրում»,-նշել է նա։

Նշենք, որ ժամեր առաջ տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր տարածել, որ Հայկ Սարգսյանը Կառավարության շենք է կանչել անհետ կորած զինվորներից մի քանիսի եղբայրներին և սպառնալիքներով պահանջել է «մաքրվել կառավարության տարածքից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել