Մշակման փուլում է «Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման 2021-2025 թթ. ռազմավարությունը». ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ներկայացրել են նախարար Վահրամ Դումանյանի 100-օրյա պաշտոնավարման արդյունքները.

Գիտության ոլորտ

  • Մշակման փուլում է «Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման 2021-2025 թթ. ռազմավարությունը», որն ակներևաբար ներառելու է պատերազմի իրողությամբ պայմանավորված վերանայումներ:
  • Մշակվում է «Գիտության ոլորտում բարեփոխումների և պետական ներդրումների ճանապարհային քարտեզը», որի շրջանակում նախատեսվում է, հստակեցնելով ֆինանսական կարիքները, մշակել ոլորտի զարգացման գործողությունների պլանը: 
  • Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման նպատակով հայտարարվել է 4 մրցույթ, որոնց մասնակցելու համար ներկայացվել է շուրջ 760 հայտ. դրանք  գտնվում են փորձաքննության փուլում: 
  • Ամփոփվել է կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված գիտական թեմաների ընտրության մրցույթը, որի արդյունքում 2020 թ. դեկտեմբերից ֆինանսավորվում են 4-5 անձից բաղկացած 15 գիտահետազոտական խմբեր։ 
  • Ամփոփվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հայտարարած գիտական հետազոտությունների համատեղ  ծրագրերի աջակցության  մրցույթը, որի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 38 գիտական ծրագիր։
  • «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում լրացուցիչ ֆինանսավորման է երաշխավորվել 7 հայտ, որով նախատեսվում է  ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացում:
  • Ամփոփվել է «Արցախի հետ համագործակցության ծրագիր-2021» մրցույթը:
  • Առաջիկայում կհայտարարվի Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության հետ կնքված համաձայնագրի շրջանակում  կազմակերպվող գիտական ու գիտատեխնիկական համատեղ նախագծերի աջակցության երրորդ մրցույթը: 
  • Ընթացքի մեջ է ՀՀ գիտության ոլորտի զարգացման  2021-2025 թվականների ռազմավարական ծրագրի մշակումը: «Horizon Europe» հետազոտության և նորարարությունների շրջանակային ծրագրին Հայաստանի ասոցացման ուղղությամբ ընթանում են տեխնիկական բանակցություններ:
  • 2020 թվականի դեկտեմբերից 2021 թվականի մարտ ժամանակահատվածում բուհերից և գիտական կազմակերպություններից ստացվել և մուտքագրվել է գիտական աստիճանի 44 որակավորման  գործ: Հանձնվել է 52 գիտական աստիճանի վկայագիր, որից` 7 դոկտորի և 45 թեկնածուի: Մերժվել է 1 գիտական աստիճանի և քննարկման է ուղարկվել 4 որակավորման գործ: Հանձնվել է գիտական կոչման 19 դիպլոմ, որից`  2 պրոֆեսորի,  17 դոցենտի: 
  • Բուհերից և գիտական կազմակերպություններից ստացվել է գիտական կոչման 54, օտարերկրյա պետություններում շնորհված գիտական աստիճանի համապատասխանեցման 4 որակավորման գործ: Ըստ այդմ` տրվել է 3 գիտության թեկնածուի գիտական աստիճանի համապատասխանեցման  հավաստագիր: 
  • Վերանայվել է ընդունելի գիտական պարբերական հրատարակությունների ցուցակը: Ստուգվել և թվայնացվել է 52 ատենախոսություն:
  • Ընթացքի մեջ է որակավորման քննությունների ծրագրերի մշակումն ըստ ՀՀ գիտական աստիճանաշնորհման անվանացանկի:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել