Անձրև է սպասվում․ oդի ջերմաստիճանը կբարձրանա

Հիդրոօթերևութաբնաության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 31-ի ցերեկը, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 1-3-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Հանրապետության տարածքում՝

Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը ապրիլի 1-ին, 2-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել