Նիկոլ Փաշինյանը՝ առաջիկա ընտրությունների անցկացման կարգի մասին

Ի՞նչ դիրքորոշում ունի իշխանության ղեկավարը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացնել գործող, թե փոփոխվող Ընտրական օրենսգրքով։

Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հարցը վարչապետին ուղղեց Սերգեյ Բագրատյանը։

«Քաղաքական պայմանավորվածությունները ձեռք են բերվել հանրապետության նախագահի, «Բարհավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի, «Լուսավոր Հայստան» խմբակցության ղեկավարի, «Իմ քայլը» խմբակցության ամբողջ կազմի հետ քննարկումների, նաև արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում։

Այսինքն, մենք արձանագրել ենք հետևյալ պայմանավորվածությունը, որ սահմանված ժամկետներում, այսինքն հաշվարկը Ընտրական օրենսգրքով․ տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո Ազգային ժողովը երկու անգամ վարչապետ չի ընտրելու, որից հետո իրավունքի ուժով ԱԺ-ն արձակվելու է, որից հետո հունիսի 20-ին հենց քվեարկության օրն է։ Այսինքն 20-ը ֆիքսել ենք և մնացածը հետհաշվարկով կկազմակերպենք»,-ասաց վարչապետը։

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, նա նշեց, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժեն այն թողել է խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը։

«Այսինքն իրենք խնդիր չունենք՝ վարկանիշային լինի, թե չլինի։ Որից հետո, խորհրդարանական մեծամասնությունը՝ քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացրել, որ մենք պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների և ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի»,-ասաց Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել