Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ին, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը,  առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ին առանձին հատվածներում ինտենսիվ։

Մարտի 26-ի և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25մ/վ։
Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-28-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Հանրապետության տարածքում՝

Երևան քաղաքում՝
Մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ին, 27-ին   ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Մարտի 26-ին  և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել