Կորոնավիրուսով վարակելու,‭ ‬հիվանդին օգնություն ցույց չտալու փաստերի առթիվ 17 քրեական գործ է հարուցվել

COVID-ի‭ ‬դեմ պայքարի արդյունավետությունն‭ ‬ուսումնասիրող քննիչ‭ ‬հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հրապարակել է դատախազությունից ստացած պատասխանը, որում ասվում է․

«ՀՀ‭ ‬գլխավոր‭ ‬դատախազությունից‭ ‬ստացել‭ ‬եմ COVID-ի‭ ‬դեմ պայքարի արդյունավետությունն‭ ‬ուսումնասիրող Քննիչ‭ ‬հանձնաժողովի՝ հարուցված քրեական գործերի վերաբերյալ հարցման պատասխանը:

Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ 2020թ. ընթացքում՝

1.Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության կողմից հատկացված‭ ‬միջոցների‭ ‬ծախսման,‭ ‬դրանց‭ ‬բաշխման,‭ ‬մասնակիցների ընտրության, նշված գործընթացների՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության,‭ ‬հնարավոր‭ ‬չարաշահումների,‭ ‬յուրացման, շահերի‭ ‬բախման,‭ ‬պաշտոնական‭ ‬դիրքի‭ ‬չարաշահման, կաշառակերության, հովանավորչության, պետությանը հասցված վնասի, ինչպես նաև այլ առերևույթ հանցագործություն կատարած լինելու հիմքով հարուցված քրեական գործեր չեն եղել.

2. Արտակարգ‭ ‬դրության‭ ‬և‭ ‬կարանտինի‭ ‬ ‭ ‬ժամանակահատվածում կառավարության‭ ‬և‭ ‬պարետատան‭ ‬կողմից‭ ‬սահմանված սահմանափակումները, պահանջները կամ կարանտինային կանոնները չպահպանելու արդյունքում խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է մեկ քրեական գործ, որով երկու անձի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի‭ ‬1-ին‭ ‬մասով‭ ‬մեղադրանք‭ ‬է‭ ‬առաջադրվել,‭ ‬նախաքննությունը շարունակվում է.

3. Արտակարգ դրության և կարանտինի ‭ ‬ժամանակահատվածում ՀՀ կառավարության‭ ‬և‭ ‬պարետատան‭ ‬կողմից‭ ‬սահմանված սահմանափակումները, պահանջները կամ կարանտինային կանոնները չպահպանելու‭ ‬առնչությամբ‭ ‬ՀՀ‭ ‬ոստիկանության‭ ‬ծառայողների պահանջները‭ ‬չկատարելու,‭ ‬ոստիկանության‭ ‬աշխատակցի‭ ‬նկատմամբ բռնություն‭ ‬գործադրելու (այդ թվում՝ սպառնալիքի) վերաբերյալ ՀՀ քրեական‭ ‬օրենսգրոի‭ ‬316-րդ‭ ‬հոդվածի‭ ‬(Իշխանության‭ ‬ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցվել է 8 քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2 քրեական գործ:

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական‭ գործերից‭ ‬5‭ ‬քրեական‭ ‬գործով‭ ‬որևէ‭ ‬անձի‭ ‬մեղադրանք‭ ‬չի առաջադրվել և նշված քրեական գործերի վարույթները կարճվել են, մեկ քրեական‭ ‬գործով‭ ‬2‭ ‬անձի‭ ‬մեղադրանք‭ ‬է‭ ‬առաջադրվել,‭ ‬գործը մեղադրական‭ ‬եզրակացությամբ‭ ուղարկվել‭ ‬է‭ ‬դատարան,‭ ‬իսկ‭ ‬երկու քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քրեական‭ ‬օրենսգրքի‭ ‬316-րդ‭ ‬հոդվածի‭ ‬2-րդ մասով հարուցված քրեական‭ ‬գործերից‭ ‬մեկով‭ ‬մեկ‭ ‬անձի‭ ‬մեղադրանք‭ ‬է‭ ‬առաջադրվել,‭ ‬որը մեղադրական‭ ‬եզրակացությամբ‭ ‬ուղարկվել‭ ‬է‭ դատարան,‭ ‬իսկ‭ ‬մեկ քրեական‭ ‬գործով‭ ‬մեկ‭ ‬անձի‭ ‬մեղադրանք‭ ‬է‭ ‬առաջադրվել,‭ ‬որով նախաքննությունը շարունակվում է.

4. Արտակարգ‭ ‬դրության‭ ‬և‭ ‬կարանտինի‭ ‬ժամանակահատվածում կառավարության‭ ‬և‭ ‬պարետատան‭ ‬կողմից‭ ‬սահմանված սահմանափակումները, պահանջները կամ կարանտինային կանոնները պահպանելու‭ ‬նկատմամբ‭ ‬հսկողություն‭‬ ‭իրականացնելիս‭ ‬ՀՀ ոստիկանության‭ ‬ ‭ ‬ծառայողների‭ ‬ոչ‭ ‬իրավաչափ‭ ‬գործողությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի (Խոշտանգումը) 1-ին‭ ‬մասով‭ ‬և‭ ‬316-րդ‭ ‬հոդվածի‭ ‬(Իշխանության‭ ‬ներկայացուցչի նկատմամբ‭ ‬բռնություն‭ ‬գործադրելը)‭ ‬1-ին‭ ‬մասով‭ ‬նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ: Նշված քրեական‭ ‬գործերից 2-ով‭ ‬որևէ‭ ‬անձ‭ ‬որպես մեղադրյալ‭ ‬չի ներգրավվել, իսկ 1 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերը‭ ‬նշված‭ ‬3‭ ‬քրեական‭ ‬գործերով‭ ‬նախաքննության‭ ‬ընթացքում‭ ‬ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշումներ են կայացվել ոստիկանության ծառայողների‭ ‬նկատմամբ‭ ‬ՀՀ‭ ‬քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին.

5. Արտակարգ դրության և կարանտինի ժամանակահատվածում ՀՀ կառավարության և պարետատան կողմից սահմանված սահմանափակումները, պահանջները կամ կարանտինային կանոնները չպահպանելու‭ ‬դեպքի‭ ‬առթիվ‭ ‬ՀՀ‭ ‬քրեական‭ ‬օրենսգրքի‭ ‬225.1-րդ հոդվածի‭ ‬(Օրենքով‭ ‬սահմանված‭ ‬կարգի‭ ‬խախտմամբ‭ ‬հավաք կազմակերպելը‭ ‬և‭ ‬անցկացնելը)‭ ‬1-ին‭ ‬մասով‭ ‬հարուցվել‭ ‬է 2‭ ‬քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննությունը շարունակվում է: Նշված քրեական գործով որևէ անձ որպես մեղադրյալ չի ներգրավվել.

6. Նոր կորոնավիրուսային վարակով վարակելու,‭ ‬հիվանդին օգնություն ցույց չտալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական‭ ‬պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի‭ ‬(Բժշկական օգնություն և‭ ‬սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը‭ ‬կամ‭ ‬ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով հարուցվել է 17 քրեական գործ, որից 7‭ ‬քրեական‭ ‬գործ‭ ‬ՀՀ‭ ‬քրեական‭ ‬դատավարության‭ ‬օրենսգրքի‭ ‬31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ) կասեցվել է: Իսկ 10 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել