Օդի ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 18-ի ցերեկը, 19-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ:
Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հանրապետության տարածքում՝

Մարտի 18-ի ցերեկը, 19-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կնվազի 3-4, 19-ի գիշերը 4-6 աստիճանով, 21-23-ին նույնքան կբարձրանա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել