Մարտի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մոտից բերման են ենթարկել 57-ամյա մի կնոջ։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Պարզվել է, որ նա 2020 թվականի դեկտեմբերից այս տարվա մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան և Կոմիտասի պողոտաներում, Կիևյան և Կասյան փողոցներում տեղադրված վճարային տերմինալներում պլաստմասսե կտրոներ տեղադրելով՝ մետաղադրամ ընդունող սարքի մեջ առաջացրել էր խցանում, ինչից հետո հափշտակել էր մետաղադրամները:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: