Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնում է, որ կառավարության մարտի 18-ի որոշմամբ հավանության արժանացավ օրենսդրական նախաձեռնությունը՝ ուղղված որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերին։
«Օրենքի վերջնական ընդունման արդյունքում ՝
Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով՝
- զոհված,
- հաշմանդամ դարձած,
- անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ
կատարողական վարույթները, որոնք հարուցվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ, կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվի»,-նշում է նա։