Եթե ավագանին չհաստատի բյուջեի կատարման հաշվետվությունը՝ քաղաքապետն օրենքի ուժով պետք է դնի իր հրաժարականի մասին հարցը․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույ» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտնում է, որ եթե վաղը՝ մարտի 16-ին, Երևանի ավագանին չհաստատի բյուջեի կատարման հաշվետվությունը, ապա քաղաքապետը օրենքի ուժով պետք է դնի իր հրաժարականի մասին հարցը։

«Մարտի 16-ին Երևանի ավագանին քննարկելու է 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս թե նախատեսված գումարի ո՞ր մասն է հավաքագրվել և հավաքվածի ո՞ր մասն է ծախսվել։

Առավել մանրամասն այս մասին կխոսեմ վաղը, սակայն մեկ թիվ պետք է ներկայացնեմ: 2020թ․ նախատեսված ծախսերի 36.5%-ը չի կատարվել, այն է, կատարողականը կազմել է 63.5%:

Սրանից վատ ցուցանիշ Երևանը չի արձանագրել երբևէ: Համեմատության համար ուսումնասիրեցի Վանաձորի և Գյումրու ծախսային կատարողականները և ցավով պետք է նշեմ, որ մայրաքաղաքի ցուցանիշները անգամ մոտ չեն հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքաների ցուցանիշներին։

Ըստ Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի՝ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

Եթե Երևանի ավագանին դակող մարմին չէ և պատասխանատվության նշույլ ունի համայնքի նկատմամբ, ապա վաղը պետք է մերժի կատարման հաշվետվությունը դրանից բխող բոլոր հետևանքներով»,-նշել է Խաժակյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել