«Հայրենիքի փրկության շարժման» անդամները մտադիր են գիշերել Ազգային ժողովի մուտքի մոտ

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները մտադիր են գիշերն անցկացնել Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում:

Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում և ստեղծել պայմաններ՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար:

«Ավելացնում ենք մեր վրանները, պայմաններ ենք ստեղծում, որպեսզի կարողանանք մնալ այստեղ: Առավոտյան այս խորհրդարան որևէ պատգամավոր չի մտնելու, որովհետև իրենք այլևս անելիք չունեն»,- ասաց Սաղաթելյանը:

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամների կողմից օրեր շարունակ փակ է պահվում նաև Բաղրամյան պողոտան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել