Հանրապետության նախագահը մինչև մարտի 9-ը իրավունք ունի ԳՇ պետի ազատման հարցով ՍԴ դիմելու․ Արա Զոհրաբյան

Հանրապետության նախագահը մինչև մարտի 9-ը իրավունք ունի Գլխավոր շտաբի պետի ազատման հարցով Սահմանադրական դատարան դիմելու։

Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարարության առջև, ի պաշտպանություն Գլխավոր շտաբի պետի, կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով նշեց, որ հավաքին մասնակցում է որպես ՀՀ քաղաքացի։

«Նախագահն ընդունել է, որ կա պրոբլեմ և խնդիրը շատ խորն է, քանի որ Գլխավոր շտաբի պետին միացել են նաև բարձրաստիճան սպաներ։

Նախագահը դեռ օրեր ունի ՍԴ դիմելու համար։ Եթե նա չդիմի Սահմանադրական դատարան, ստացվում է, որ նա դրդում է, որպեսզի այս հարցերը լուծվեն փողոցում՝ ոչ սահմանադրական ճանապարհով», – նշեց Արա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել