Համայնքի ղեկավարը պատասխանատվության կենթարկվի առանց հիմնավորման կառուցապատողներին մերժելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1572 հոդվածում պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Նարեկ Ղահրամանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հայկ Ցիրունյանը, Հովիկ Աղազարյանը, առաջարկում են  լրացումներ իրականացնել, ըստ որոնց, համայնքի ղեկավարը պատասխանատվության կենթարկվի առանց հիմնավորման կառուցապատողներին մերժելու համար։

«Ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման գործընթացը կառուցապատողների կողմից առաջացնում է դժգոհություններ, մասնավորապես վերջիններս սահմանմված ժամկետում չեն ստանում փաստաթղթերը, կամ տրամադրված տեխնիկական պայմանները բարենպաստ չեն, կամ ժամկետը լռանալուն պես ստանում են պատասխան` ձեւական հիմքերով մերժելով իրենց հայտը:

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք եւ՛ մատակարար կազմակերպություւնների համար եւ՛ համայնքի ղեկավարի համար օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով եւ ժամկետներում պատասխան չտալու դեպքում նախատեսել պատասխանատվություն, ինչպես նաեւ պատասխանատվություն նախատեսել, մատակարարող սուբյեկտների կողմից ոչ բարենպաստ պայմաններում ելակետային տվյալների եւ տեխնիկական պայմանների տրման համար, ինչպես նաեւ բացառել համայնքի ղեկավարի կողմից օրենսդրությամբ չնախատեսված հիմքերով կառուցապատողի հայտը մերժելը, որի համար եւս նախատեսել պատասխանատվություն:

Նախագծով նախատեսվում է մատակարար կազմակերպությունների կողմից պատասխանատվության ենթարկող մարմին սահմանել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իսկ համայնքի կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկող մարմին սահմանել քաղաքաշինության ոլորտում տեսչական ստուգումներ իրականացնող մարմնին:

Նախագծով առաջարկվում է Կառավարության կողմից թիվ 2-րդ եւ 3-րդ կատեգորիաների` միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտների եւ միջինից բարձր ռիսկայնության օբյեկտների համար նախատեսել տեխնիկական պայմանների փոխարեն տրամադրել ելակետային տվյալներ, որը չի առաջացնի մատակարար կազմակերպությունների կողմից լրացուցիչ աշխատանքների կատարում»,- ասված է օրենքի նախագծում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել