Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ-գնդապետ Սամվել Ասատրյանը տարածել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որում ասվում էր, որ պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Որից հետո Վարչապետ Նիլոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որում ասում էր, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է հեղաշրջման փորձ, որից հետո հայտարարեց հավաք Հանրապետության հրապարակում:
Ըդդիմությունն էլ հայտարարեց, որ հավաք է կազմակերպում Ազատության հրապարակում: Հավաքի ժամամակ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Սիրելի՛ ժողովուրդ, սա հաղթանակ է, 2 օր առաջ ես ասացի, որ մնացել է վերջին հարվածը տալ դավաճանին, հասցեական և դիպուկ հարված, այդ հարվածը այսօր առավոտյան եղավ, դրան պետք է հետևի ոստիկանության և ԱԱԾ-ի հարվածը: Այսօր առավել քան երբեք, բոլորս միասնական ենք»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում