ԱՀԿ-ն հայտնել է՝ երբ կավարտվի կորոնավիրուսային համաճարակը

Կորոնավիրուսային համաճարակը կավարտվի հաջորդ տարեսկզբին։ Նման կանխատեսում է արել ԱՀԿ-ի եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն, գրում է Shafaq-ը։

«Վատագույն սցենարը հետևում է։ Մենք հիմա վիրուսի մասին գիտենք ավելին, քան 2020 թվականին, երբ այն նոր էր սկսել տարածվել»,- ասել է նա։

Կլյուգեն ընդգծել է, որ վիրուսը չի վերանա, սակայն կվերանա սահմանափակումների անհրաժեշտությունը։ Ընդ որում, նա նշել է, որ սա միայն կանխատեսում է, քանի որ դեռևս ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը։

Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել էր, որ կորոնավիրուսի երրորդ ալիքը հնարավոր է, եթե մարդիկ «զգույշ չլինեն»։ Նա ընդգծել էր, որ համաճարակի ավարտի մասին կարելի կլինի խոսել, երբ աշխարհի բոլոր մասերում հիվանդների թիվը համաճարակաբանական շեմից ցածր կլինի, իսկ կորոնավիրուսի պատճառով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը չի խանգարի դրա նորմալ աշխատանքին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել