Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, չնայած անձնական հեռախոսս ու համակարգիչս առգրավվել են ինձ համար անհասկանալի պատճառներով։ Վաղը փորձեմ լուծել կապի միջոցի հարցը և արձագանքեմ բոլոր անհանգստացողներին։ Ձեր աջակցության համար շատ շնորհակալ եմ։ Կհանդիպենք վաղը 15.00 Ազատության հրապարակում»։
Հիշեցնենք, որ փաստաբան Դավիթ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային բերման ենթարկելու մասին: