«Արմենիա Վայն»-ը Երևանում տարածք ստացավ ՏՏ կենտրոնի կառուցման համար․ ընկերությունը խոստացել է 1 միլիարդ դրամի ներդրում և 5000 աշխատատեղի ստեղծում

«Արմենիա Վայն» ՍՊԸ-ն Երևանում տարածք ստացավ 1 միլիարդ դրամի ներդրման և 5000 աշխատատեղ ստեղծելու խոստման դիմաց: Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ «Արմենիա Վայն» ՍՊԸ-ն Իսակովի 11/1 հասցեում իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է բարձրահարկ նորարարական տեխնոլոգիաների կենտրոն, որի իրականացման նպատակով նախնական գնահատականներով կներդրվի 40 մլն դոլար և կստեղծվի 5000 աշխատատեղ։

«Ընկերությունը խնդրել է հարևանությամբ գտնվող Երևանի Իսակով պողոտայի 13 հասցեից Երևանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի տարածքում առկա 9053 քմ մակերեսով հողատարածքի և կիսաքանդ կաթսայատունը ևս օտարել ընկերությանը՝ ծրագրի ընդլայնման համար»,-ասաց Պապիկյանը՝ նշելով, որ նշված գույքի օտարման դեպքում ընկերությունը ՊՈԱԿ-ի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջնիս պատկանող մարզադաշտից։

Պապիկյանի տեղեկացմամբ՝ նախագծով նախատեսված է նաև, որ «Արմնեիա Վայն» ՍՊԸ-ն գույքը ձեռք բերելու դեպքում կիրականացնի 1 մլրդ դրամի ներդրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել