Իբր ավտոմեքենայով առևանգել են իրեն. Հերթական սուտ հաղորդումը հանցագործության մասին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Սյուզաննա Հ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում իր հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում 2012թ. դեկտեմբերի 20-ին և 25-ին տրված բացատրություններով հայտնել է, թե իբր Երևան քաղաքի բնակիչ Միհրան Ս.-ն 2012թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Երևանյան լճի հարակից տարածքից ավտոմեքենայով առևանգել է իրեն` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է` կատարել է սուտ մատնություն:

Մեղադրյալի նկատմամբ խափանման իջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի՝ հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել