Տղան դանակի գործադրմամբ փորձել է բռնաբարել իր մորը

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Վ.-ի (անունը փոխված է):

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ.մայիս ամսին՝ ժամը 24.00-ի սահմաններում, իրենց բնակարանում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր մոր՝ Աննա Ջ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով ամբողջովին մերկ վիճակում մտել է վերջինիս ննջասենյակ և նախապես վերցրած խոհանոցային դանակի սպառնալիքով պահանջել սեռական հարաբերություն ունենալ իր հետ, միաժամանակ պատռել է վերջինիս հագին եղած գիշերանոցը, այնուհետև քաշ է տվել իր ննջասենյակ և փորձել բռնաբարել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ մայրը համոզելու եղանակով` սեռական ակտը քիչ անց իրականացնելու պատրվակով կարողացել է մի պահ դուրս գալ սենյակից և դիմել է փախուստի:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել