Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը հրաժարվել է իր լիազորություններից

Այսօր՝ փետրվարի 9-ին, Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստն էր, որին մասնակցում էր ավագանու 41 անդամ, իսկ նիստը վարում է քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա մինչև օրակարգին անցնելը հայտնեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի լիազորությունների կատարումը, նրա փոխարեն «Իմ քայլը» խմբակցության քարտուղար է ընտրվել Արմեն Գալջյանը:

Քանի որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Գայանե Մելքոմ Մելքոնյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ, նրա փոխարեն ավագանու անդամ նշանակվեց «Իմ քայլը» կուսակցությունների ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու՝ Անուշ Քլոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել