Սիրանուշ Ս.-ն, Սիլվա Գ.-ն, Մելինե Գ.-ն հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Աջափնյակ նոտարական գրասենյակի նոտար Ռոզա Ա.-ի` նոտարի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։
Հայցադիմումով հայցվորները հայտնել են, որ Սիրանուշ Ս.-ն և Գևորգ Գ.-ն ամուսնացել են 05.12.1994թ.։ Ամուսնության ընթացքում ունեցել են 2 դուստր՝ Սիլվա Գ.-ին և Մելինե Գ.-ն։ 2005թ. առ այսօր հայցվորները բնակվում են ք. Երևան, Դավթաշենի X հասցեում, որը պատկանում էր Գևորգ Գ.-ի հայրիկին՝ Ռ.Գարանյանին։
Ռ.Գարանյանի մահից հետո սահմանված վեցամսյա ժամկետում Գևորգ Գ.-ն չի ընդունել ժառանգությունը։ Աջափնյակ նոտարական գրասենյակի նոտար Ռոզա Ա.-ը 25.03.2010թ. Գևորգ Գ.-ի քրոջը՝ Սիլվա Գ.-ին տվել է ժառանգության իրավունքի վկայագիր, որի հիման վրա էլ տրվել է սեփականության իրավունքի վկայական։ Հայցվորի պնդմամբ՝ Պատասխանողը Սիլվա Գ.-ին ամբողջ գույքի վերաբերյալ ժառանգության իրավունքի վկայագիր տալով խախտել է մյուս ժառանգների իրավունքները։ Տվյալ դեպքում, ժառանգներ են հանդիսացել նաև Սիլվա և Մելինե Գ.-ները՝ թոռները։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով։ Նույն օրենսգրքի 1221-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըuտ oրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավաuարապեu։
Դատարանի եզրահանգմամբ՝ տվյալ դեպքում Գևորգ Գ.-ն` Ռ.Գարանյանի որդին, հետևաբար նաև առաջին հերթի ժառանգը, չի մահացել, ավելին, վերջինս հրաժարվել է ժառանգությունն ընդունելու իր իրավունքից, հետևաբար հայցվորների մոտ ժառանգությունն ընդունելու իրավունք չի առաջացել և չէր կարող առաջանալ։
Ուստի դատարանը վճռեց հայցվորների հայցը մերժել։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշել է վճիռը թողնել անփոփոխ։
Աղբյուրը` Իրավաբան.net