Քաղաքապետի որոշմամբ Երևանի պոլիկլինիկաներից մեկում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 27-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Զ. Հարությունյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝

Զարուհի Հարությունյանին՝ 2021 թվականի հունվարի 27-ից նշանակել «Թիվ 15 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել