Հրդեհ ավտոմեքենայում

Ապրիլի 18-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցում մեքենա է այրվում:

Ոստիկանության փոխանցմամբ` պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.25-ին, Ռուբինյանց փողոցի թիվ 15 շենքի մոտ վարելու ընթացքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶ-33023-48» ավտոմեքենայի շարժիչի մասում:
Ժամը 18.40-ին հրդեհը մարվել է:

Հրդեհի առաջացման պատճառը պարզվում է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ ՀՓԾ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել