ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի կողմից Սյունիքում այսօր տեղադրված ցուցանակը սադրանքների գագաթնակետն է։
Ադրբեջանն իր վերջին բոլոր գործողություններով նոր պատերազմ սադրելու փորձեր է կատարում:
Մենք ունենք այնքան իմաստնություն, որ խուսափենք նոր պատերազմից և սադրիչ գործընթացները հետ մղենք:
Զգոնություն և սթափ դատողություն պետք է ցուցաբերել, կանխել սադրանքները և գործընթացները վերադարձնել բանակցային սեղանի շուրջ հաղորդակցության ֆորմատի»: