Շիրակի մարզի 62 զինծառայողները գտնվում են ադրբեջանական գերության մեջ, բոլորը ողջ և առողջ են․ Բորիս Ավագյան

Շիրակի մարզի Արթիկ համայնքի ֆեյսբուքյան էջը հայտնում է․

«Շիրակի մարզի զորահավաքային ռեսուրսի 62 զինծառայողների ճակատագիրը պարզելու համար Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Բորիս Ավագյանը, ով նաև նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյանի խնդրանքով աջակցում է շիրակցի 62 զինծառայողների կարգավիճակների հստակեցման և գերության հաստատման դեպքում՝ հայրենիք վերադառնալու գործընթացներում:

Քիչ առաջ Բորիս Ավագյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Հարությունյանի, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռ. Մուրադովի, ինչպես նաև Խծաբերդից գերեվարված հայ զինծառայողների ծնողների հետ։ Հանդիպման ընթացքում գեներալ Ռ. Մուրադովը հաստատեց, որ բոլոր 62 հայ զինծառայողներն էլ գտնվում են ադրբեջանական գերության մեջ, պաշտոնական Բաքուն ընդունում է այդ փաստը, իսկ գերեվարված զինծառայողները բոլորն էլ ողջ և առողջ են։ Հաջորդ փուլում կքննարկվեն մեր տղաների անվտանգ վերադարձի ժամկետները»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել