Ադրբեջանական գերությունից քիչ առաջ վերադարձել է ևս մեկ հայ գերի․ Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական գերությունից քիչ առաջ վերադարձել է ևս մեկ հայ գերի՝ Սյունիքի մարզի ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը:

Հուլիսի 10-ին այցելել էինք Նարեկի ընտանիքին, հիշում եմ կնոջը, թե ինչ ծանր վիճակում էր։ Պատկերացնոում եմ հիմա նրանց ուրախությունը, որ ստացվեց Նարեկի վերադարձը:

Հուսով եմ, որ բոլոր ռազմագերիներին միասնական ջանքերով կարողանալու ենք փրկել ադրբեջանական գերությունից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել