ՀՀ նոտարական պալատի կազմում գործող Էթիկայի հանձնաժողովն ընտրվում է Պալատի անդամների ժողովի կողմից` 4 տարի ժամկետով` 3 անդամի կազմով, իսկ անդամների թեկնածուներին առաջադրում է Պալատի վարչությունը:
Էթիկայի հանձնաժողովը քննում է նոտարների կողմից աշխատանքային կարգապահության և էթիկայի կանոնների խախտման դեպքերը:
Էթիկայի հանձնաժողովը իր լիազորություններն իրականացնելիս անկախ է Պալատի նախագահից, վարչությունից և հաշվետու է միայն Պալատի անդամների ժողովին: Հանձնաժողովի անդամը չի կարող լինել վարչության անդամ:
Հանձնաժողովը նոտարի կողմից աշխատանքային կարգապահության կամ էթիկայի կանոնների խախտումներ վերաբերյալ դիմում ստանալու դեպքում իրականացնում է կարգապահական վարույթ: Եթե վարույթի արդյունքում հայտնաբերվում են խախտումներ, էթիկայի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացնում Պալատի վարչությանը՝ նոտարին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ: Առաջարկության մեկ օրինակը եռօրյան ժամկետում ուղարկվում է ՀՀ արդարադատության նախարարություն:
Էթիկայի հանձնաժողովի անդամներն ևս իրենց պարտականությունները իրականացնում են անվճար հիմունքներով և ունեն Կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net