Հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ․ Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնում է․ «Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ փոխվարչապետը հայտնել էր, որ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գերեվարված անձանց փոխանակման հարցում հայկական կողմը, բացի «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափից, ևս մեկ սկզբունք է առաջարկել:

«Մենք նաև առաջարկել ենք գերիների փոխանակումից հետո հետագայում նոր գերիների հայտնաբերման դեպքերում, առանց որևէ նախապայմանի և միակողմանիորեն գերիների վերադարձի սկզբունքը: Մենք կարծում ենք, որ այս սկզբունքը նույնպես պետք է հայտարարվի»,- ասաց Ավինյանը:

Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս պահի դրությամբ հայկական և ադրբեջանական կողմերն իրականացնում են գերիների ցանկերի ճշգրտման աշխատանքները, որոնց ավարտից հետո տեղի կունենա փոխանակումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել