Ուրիշի անվամբ հեռախոս ձեռք բերելն արդիական է դարձել

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Աննա Սիմոնյանի:

Աննա Սիմոնյանին(անուն, ազգանունը փոխված է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խարդախություն կատարելու դիտավորությամբ, իր ամուսնու՝ Վ.Միքայելյանի հետ նախնական համաձայնության գալով և Ն.Սարգսյանի վստահությունը չարաշահելով` վերջինիս անվամբ կանխիկ գումարով բջջային հեռախոս ձեռք բերելու եղանակով, վերջինիս անձնագրով ապառիկ կարգով ձեռք է բերել Սամսունգ Գալաքսի Ս 3 մոդելի բջջային հեռախոս՝ վճարելով որպես կանխավճար բջջային հեռախոսի ապրանքային արժեքի 430.440 ՀՀ դրամ գումարի 20 տոկոսի չափով, որը կազմել է 86.090 ՀՀ դրամ գումար, որից հետո տվյալ բջջային հեռախոսը 220.000 ՀՀ դրամ գումարով, որի մեջ ներառյալ մտել է նաև 86.090 ՀՀ դրամ գումարը, վաճառել են Ա.Մելքոնյանին և խարդախությամբ հափշտակել ու տիրացել այդ գումարին՝ Ն. Սարգսյանին պատճառելով զգալի չափի՝ 344.350 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել