24 ամյա երիտասարդը «ԲՄՎ» է առևանգել և վթարի ենթարկվել

Ապրիլի 12-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Արմավիրի հիվանդանոցի տարածքից դանակի սպառնալիքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է առևանգել: 

Պարզվել է, որ 1989 թ. ծնված Հայկ Մ.-ն նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնի տարածքում, դանակի սպառնալիքով, նշված բուժհիմնարկության հոգեբույժ Ռոբերտ  Ա.-ին  իջեցնելով նրա «ԲՄՎ»   մակնիշի ավտոմեքենայից և նստելով ղեկին` դիմել է փախուստի: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 9-րդ կ/մ-ին դուրս գալով ճանապարհի բանուկ մասից՝ շրջվել է, Հայկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը` Իրավաբան`net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել