ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ա. Մարտիրոսյանի` պետական բյուջեի օգտին 80.000 ՀՀ դրամ բռնագանձելու համար վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին։ Ա. Մարտիրոսյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի 07.09.2010 թվականի որոշումը վերացնելու պահանջի մասին:
13.08.2010 թվականի ՀՀ ջրային համակարգի օգտագործման և պահպանության գլխավոր տեսուչի թիվ 19 հանձնարարագրի համաձայն` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի աշխատակիցներին հանձնարարվել է կատարվել ուսումնասիրություններ և վերահսկողություն ՀՀ Կոտայքի մարզի «Եղվարդ» և ՀՀ Արարատի մարզի «Վեդի» ջրօգտագործող ընկերություններից, ինչպես նաև «Երևան ջուր» փակ բաժնետիրական սպասարկման տարածքներում` ջրօգտագործողների կողմից ոռոգման և խմելու ջրերի օգտագործման վերաբերյալ ՀՀ օրենսդրության, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության վերահսկողության և վերլուծության բաժնի կողմից 20.08.2010 թվականին կազմված թիվ 0051 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` չունենալով ոռոգման ջուր օգտագործելու հայտ (պլան-ժամանակացույց)` Աբրահամ Մարտիրոսյանը ինքնակամ ոռոգում է իր 8700 մ2 հողատարածքը, արարքը համապատասխանում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասին` ջուրը ջրամատակարարման կանոնների խախտմամբ օգտագործելը, այդ թվում ինքնակամ օգտագործելը:
07.09.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ ՀՀ տարածքային նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի-գլխավոր պետական տեսուչի տեղակալի թիվ 0031 որոշման համաձայն` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով Աբրահամ Մարտիրոսյանը ենթարկվել է վարչական տուգանքի 80.000 (ութսուն հազար) դրամի չափով։
Դատարանն արձանագրել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի 07.09.2010 թվականի թիվ 0031 որոշումը ընդունվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի իրավաչափ կիրառման արդյունքում, հետևաբար բացակայում է այն անվավեր ճանաչելու հիմքը և հակընդդեմ հայցն անհիմն է, ենթակա մերժման։
Աղբյուրը` Իրավաբան.net