Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
1 | Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր | 4 945 270 160 |
2 | Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) | 705 948 100 |
3 | Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում | 954 504 059 |
4 | Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր | 393 021 823 |
5 | Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն | 982 327 805 |
6 | Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն | 2 446 097 104 |
7 | Բժշկական սարքավորումներով հագեցվածություն | 3 362 427 040 |
8 | Բժշկական կենտրոնների վերանորոգում | 981 716 259 |
9 | Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ | 397 088 237 |
Հանրագումար | 15 168 400 586 |