«Մենք դիմում ներկայացրեցինք, որտեղ նշել էինք մի քանի կետեր՝ զինծառայողների առողջական վիճակի, իրենց պայմանների մասին՝ անթույլատրելի պայմանների մասին, որոնցում մինչ այժմ այդ երեխաները ապրում են, ավելի ճիշտ՝ գտնվում են, ոչ թե ապրում են, և բացի այդ, ամենակարևոր հարցը, որին այդպես էլ որևէ հստակ պատասխան չի տրվում, շարունակ այստեղից ու այնտեղից ինչ-որ լուրեր ենք լսում, պատառիկներ են հասնում մեր ականջին, թե արդյո՞ք պայմանագրի համաձայն հայկական զորքն ամբողջությամբ դուրս է բերվելու Արցախից, եթե այո՝ ինչ ժամանակացույցով, ինչ պայմաններով է դուրս բերվելու»․- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց իր ծառայությունը Արցախում այժմ իր ծառայությունը շարունակող զինծառայողի մայր Լուսինե Հարոյանը։
Նրա խոսքով, պատասխան են ստացել, որ հնարավոր է փոքր չափով զորք մնա, հնարավոր է լինեն միայն պայմանագրային զինծառայողներ, բայց հստակ որևէ տեղեկություն չունեն։
Մանրամասները՝ տեսանյութում