Ավտոպահեստարանում պահել է զգալի չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Աշոտ Հ.-ի:

Վերջինսի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. աշնանը Դիլիջան քաղաքի երկաթգծի չգործող կայարանին հարող կանաչապատ տարածքից առանց իրացնելու նպատակի` իր օգտագործման համար, հավաքելու միջոցով ձեռք է բերել, տնայնագործական եղանակով պատրաստել և իր աշխատավայրում` Ավտովազ ավտոտեխսպասարկում ՍՊԸ-ին պատկանող ավտոտնակում պահել է զգալի չափի` 0.74 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել