«Եհովայի վկա»-ն հրաժարվել է ծառայել բանակում

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Մարտիրոս Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մինչև 2011թ. գարնանային զորակոչի ավարտը օգտվել է տարկետման իրավունքից (ճանաչվել է զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի), հետագայում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և ենթակա է եղել զորակոչման ՀՀ ԶՈՒ 2011թ. աշնանային զորակոչին, սակայն հրաժարվել է մեկնել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության`պատճառաբանելով, որ «Եհովայի վկա» է և զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը հակասում է իր կրոնական գաղափարներին:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել