Արայիկ Հարությունյանի հրամանը՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 14-ին նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը։ Հրամանը ուժի մեջ է մտել նոյեմբերի 6-ին։

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ

1. Սույնով կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև՝ նախարարություն) կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ (այսուհետև՝ հաստատություններ) համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների (այսուհետև՝ գործուղվող մասնագետներ) ընտրության և գործուղելու ընթացակարգը, գործուղված մասնագետներին լրացուցիչ հատկացումների տրամադրման և հաշվետվությունների ներկայացման գործընթացների հետ կապված հարաբերությունները։

2. Նախարարությունը գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալները հավաքագրելու նպատակով ստեղծում է շտեմարան, որը համապատասխան տվյալներով համալրելու նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական կայքում հրապարակում է համապատասխան հայտարարություն։

3. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանը վարում է նախարարությունը։

4. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում ընդգրկվում են տվյալներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավասություն ունեցող անձանց մասին։

5. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում գրանցվելու նպատակով սույն կարգի 2-րդ կետում նշված հայտարարությանը համապատասխան դիմումատուները ներկայացնում են դիմում /Ձև 1/՝ դրան կցելով՝

ա․ բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը,

բ․ անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը,

գ․ ինքնակենսագրություն,

դ․ բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),

ե․ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ)։

6․ Էլեկտրոնային համապատասխան ծրագրի առկայության դեպքում գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում գրանցվելու նպատակով դիմումատուները դիմումը ներկայացնում են շտեմարանի համապատասխան դաշտերում համապատասխան տվյալները լրացնելու միջոցով՝ ներբեռնելով սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի լուսապատճենները։

7. Հայաստանի Հանրապետության մարզպետները հաստատությունների տնօրեններից ստանում ու յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 10-ը (ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական կադրերի պահանջ առաջանալու դեպքում՝ նման պահանջ առաջանալուց 10 օրյա ժամկետում) նախարարություն են ներկայացնում նշված հաստատություններում մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերը՝ համաձայն Ձև 2-ի, ընդ որում, մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:

8․ Էլեկտրոնային համապատասխան ծրագրի առկայության դեպքում սույն կարգի 5-րդ կետում նշված հայտերը լրացվում են շտեմարանի համապատասխան դաշտերում պահանջվող տվյալները լրացնելու միջոցով։

9․ Սույն կարգի 7 և/կամ 8-րդ կետում նշված հայտերը ստանալուց հետո նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է գործուղվող մասնագետների թեկնածուների ցանկ (ըստ հաստատությունների և մասնագիտությունների)` նախապատվություն տալով ըստ հետևյալ առաջնայնության.

ա․ տվյալ հաստատության հետ սույն կարգով նախկինում աշխատանքային պայմանագիր կնքած թեկնածուին (հաստատության կողմից դրական բնութագրի առկայության դեպքում),

բ․ տվյալ հաստատությանն առավել մոտ բնակավայրում բնակվող թեկնածուին,

գ․ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր ունեցողին:

10. Գործուղվող մասնագետների թեկնածուների ցանկը կազմելուց հետո նախարարությունը յոթօրյա ժամկետում, ըստ առաջնայնության, թեկնածուներին է ներկայացնում առաջարկություններ տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ, և թեկնածուի համաձայնության դեպքում տրամադրում է գործուղման ուղեգիր։ Ընդ որում, եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է սույն կետով իրեն արված հաստատություն գործուղվելու վերաբերյալ առաջարկությունից, նրա տվյալները հանվում են գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանից երեք տարով։

11. Գործուղվող մասնագետի թեկնածուն սույն կարգի 10-րդ կետում նշված ուղեգիրը ստանալուց հետո հաստատության հետ կնքում է մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը ընկած ժամանակաշրջանի համար աշխատանքային պայմանագիր։

12. Հաստատությունը սույն կարգի 11-րդ կետով համապատասխան պայմանագրի կնքելուց հետո պայմանագրի և ուղեգրի պատճենները տրամադրում է համապատասխան մարզպետարանին (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում՝ նախարարությանը), որն առկա տեղեկատվությունն ամփոփելուց հետո դրանք արտացոլում է սույն կարգով նշված հաշվետվություններում։

13. Սույն կարգին համապատասխան գործուղված մասնագետներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին տվյալ ուսումնական հաստատությունը լրացուցիչ հատկացնում է.

ա․ իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայր(եր)ի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջին(ներ)իս ամենամոտ բնակավայր(եր)ի համար սահմանված սակագինը,

բ․ իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչև 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը,

գ․ տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս՝ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայր(եր)ի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջին(ներ)իս ամենամոտ բնակավայր(եր)ի համար սահմանված սակագինը,

դ․ բնակարանային վարձի համար՝ ըստ մարզերի հետևյալ սահմանաչափով․

ե․ կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 դրամ,

զ․ աշխատավարձի հավելում` աշխատավարձի 30 տոկոսի չափով։

14․ Սույն կարգի 13-րդ կետում նշված հատկացումները տրամադրվում են համապատասխան մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում՝ նախարարության) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

15. Մարզպետարանները եռամսյակային և տարեկան կտրվածքով նախարարություն են ներկայացնում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները՝ կից նաև տեղեկատվություն Ձև 3-ին համապատասխան։

16. Գործուղված մասնագետը չի կարող սույն կարգով միևնույն հաստատություն գործուղվել երկու անգամից ավելի անգամ։

17. Սույն կարգին համապատասխան գործուղված մասնագետները կարող են միաժամանակ օգտվել նաև հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական այլ դպրոցներում աշխատանքային պայմանագրեր կնքելու դեպքում։

Մանրամասները՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել