«Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ եռակողմ համաձայնանգիրը վերաբերում է սոսկ հրադադարին

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը.

Գնահատելով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը՝ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր ամենակարևորը Հայաստանում ու Արցախում քաղաքացիական պատերազմից խուսափելն է և հասարակական համերաշխությունը:

Հիմա մեզ պետք է իրավիճակը հնարավորինս արագ ու անցավ շտկելու հնարավորություն ու ժամանակ: Հակասահմանադրական որևէ գործողություն Հայաստանում ու Արցախում անթույլատրելի է: Մենք դատապարտում ենք բռնությունը՝ ում նկատմամբ էլ դրսևորվի:

«Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ եռակողմ համաձայնանգիրը վերաբերում է սոսկ հրադադարին, իսկ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, և պետք է շարունակել դիվանագիտական աշխատանքը՝ հասնելու լուծման, որ հաշվի է առնում հայկական շահերը:
«Հանրապետություն» կուսակցությունը կիսում է այս պատերազմում հարազատներին կորցրածների ցավն ու կսկիծը: Մենք շատ զոհեր ենք ունեցել պատերազմի դաշտում, երկրի ներսում զոհեր ունենալը պետականությունը կքանդի։ Պետականությունը պահելու և հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը հարգելու միակ տարբերակը հույսն ու հավատն է, որ վերականգնելու ենք կորցրածը և առաջ գնանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել