«БЕСПЛАТНАЯ ПАРКОВКА ДЛЯ ПОСЕТИТЕЛЕЙ РЕСТОРАНА CACTUS»-ի համար կենթարկվեն պատասխանատվության

ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «ՍՎԷՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-Ի տնօրեն Դ.Գաբրիելյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:

ՀՀ Լեզվի պետական տեսչության պետի 26.07.2011թ. «Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» թիվ 05 հրամանի համաձայն` ՀՀ լեզվի պետական տեսչության աշխատակիցներ Լ. Կյուրեղյանին և Ա.Տեր-Բալյանին հանձնարարվել է հուլիսի 27-28-ը «ՍՎԵՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ՝ Երևան, Մաշտոցի 42 հասցեում գործող «ՍՎԵՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ում պարզել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.3-րդ հոդվածի հատկանիշներին համապատասխանող՝ ցուցանակները, գովազդը ոչ հայերեն ձևավորելու՝ իրավախախտումների վերաբերյալ հաղորդմամբ ստացված փաստերի առկայությունը, օրենքով սահմանված կարգով արձանագրել ցուցանակները, գովազդը ոչ հայերեն ձևավորելու իրավախախտման դեպքերը։

Վարչական իրավախախտման օբյեկտ են «Սվէն Գրուպ» ՓԲԸ-ի՝

Ք. Երևան, Մաշտոցի 42 հասցեում գործող հասարակական սննդի օբյեկտի՝ «Կակտուս» ռեստորանի նախամուտքի վերևում տեղադրված՝ ոչ հայերեն՝ միայն օտատարատառ «ԿԱԿՏՈՒՍ» (CACTUS) ձևավորվամբ ցուցանակը, և

նույն ռեստորանի ավտոկայանատեղիի՝ «Անվճար կանգառ միայն Կակտուս ռեստորանի հաճախորդների համար» բովանդակությամբ՝ ոչ հայերեն՝ եռալեզու ձևավորմամբ՝ («БЕСПЛАТНАЯ ПАРКОВКА ДЛЯ ПОСЕТИТЕЛЕЙ РЕСТОРАНА CACTUS ԱՆՎՃԱՐ ԿԱՆԳԱՌ ՄԻԱՅՆ ԿԱԿՏՈՒՍ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ») երկու ցուցանակը։

Սույն գործով դատարանը հաստատված է համարել, որ «Սվէն Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ք. Երևան, Մաշտոցի 42 հասցեում գործող հասարակական սննդի օբյեկտի երեք ցուցանակները ձևավորվել է ոչ հայերեն։ Նման պայմաններում, վերը նշված իրավական հիմնավորումներով դատարանը եզրակացրել է, որ պատասխանողի կողմից թույլ է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 189.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը, այն է` վերը նշված ցուցանակները «Սվէն Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ք. Երևան, Մաշտոցի 42 հասցեում գործող հասարակական սննդի օբյեկտում ձևավորվել են ոչ հայերեն։

Հիմք ընդունելով ՀՀ Լեզվի պետական տեսչության կողմից 27.07.2011թ. կազմված թիվ 030 արձանագրությունը` դատարանը վճռել է հայցը բավարարել և «ՍՎԵՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի տնօրեն Դ.Գաբրիելյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.3-րդ հոդվածի 1-ին մասով պաշտոնատար անձանց համար նախատեսված` 250 000 ՀՀ դրամի չափով։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել