Բուժաշխատողների համար շարունակվում են կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ դասընթացները․ կարող եք մասնակցել

Կորոնավիրուսային հիվանդությունը սպառնալիք է յուրաքանչյուր պետության համար: Միանշանակ է, որ մարդկային ռեսուրսները կարևոր դերակատարություն ունեն համավարակի դեմ պայքարում:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Ուստի, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը» շարունակում է կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ դասընթացները՝ նպատակ ունենալով բարելավելու բուժաշխատողների գիտելիքները և հմտությունները COVID-19-ի վերաբերյալ:
Դասընթացներն իրականացվում են հետևյալ թեմաներով՝

  • «Արտահիվանդանոցային պայմաններում СOVID-19 դրական հիվանդների բուժում»՝ նախատեսված է առաջնային օղակի թերապևտների և ընտանեկան բժիշկների համար,
  • «СOVID դրական հիվանդների հիվանդանոցային պայմաններում բուժօգնության տրամադրում»՝ СOVID դրական հիվանդներին հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն տրամադրող կազմակերպությունների բուժաշխատողների համար,
  • «Կորոնավիրուսային հիվանդության հետազոտություն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով»,
  • «Կորոնավիրուսի կանխարգելում և վերահսկողություն»՝ բուժաշխատողների համար,
  • «COVID-19-ով պացիենտների ինտենսիվ թերապիա»։

Բժշկական տարբեր հաստատությունների բուժաշխատողների համար կորոնավիրուսային վարակի նմուշառմանն ուղղված դասընթացներ՝ նախատեսված այն բուժաշխատողների (բժիշկերի և բուժքույրերի) համար, ովքեր իրականացնում են կորոնավիրուսի նմուշառում:
Դասընթացներին մասնակցելու համար պետք է նախապես լրացնել տվյալ գրանցաթերթիկը :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել