Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար կարող եք դիմել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ):
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:
ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Երևանում շահառու ընտանիքների հետ տարվող աշխատանքներում ներգրավված կլինեն նաև վարչական շրջանների (թաղապետարանների) աշխատակիցները, ովքեր, գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով կայցելեն վերոնշյալ ընտանիքներ:
Հատուցում ստանալու համար անհրաժեշտ պայմաններին, պահանջվող փաստաթղթերին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով https://www.1000plus.am/hy/getinsurance
Այդ նպատակով Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին).
Աջափնյակ վարչական շրջան +(374 11) 518-028
Ավան վարչական շրջան +(374 11) 518-135
Արաբկիր վարչական շրջան +(374 11) 518-193
Դավթաշեն վարչական շրջան +(374 11) 518-283
Էրեբունի վարչական շրջան +(374 11) 518-341
Կենտրոն վարչական շրջան +(374 11) 518-455
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան +(374 11) 518-590
Նոր Նորք վարչական շրջան +(374 11) 518-628
Նորք-Մարաշ վարչական շրջան +(374 11) 518-707
Նուբարաշեն վարչական շրջան +(374 11) 518-741
Շենգավիթ վարչական շրջան +(374 11) 518- 815
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան +(374 11) 518-891
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ. (հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք), հեռ.՝ +(37410) 600- 713 :