Մենք ամեն ինչ անում ենք, որ ամբողջ աշխարհում մարդիկ իմանան, թե Արցախում ինչ է կատարվում․ Սերժ Թանկյան

Պետք է աշխարհին ցույց տանք, որ սա այն նույն թրքական ռեժիմն է, որ փորձել է հայերին 105 տարի առաջ ոչնչացնել։ Այս մասին ասել է Աշխարհահռչակ երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։

«Ինձ համար շատ կարևոր է, որ օտարը հասկանա, թե ինչ է կատարվում Արցախում, ինչ է պատահում մեր ժողովրդին և դրա համար ֆեյբուքով ոչ միայն ես, նաև մեր բոլոր ընկերները, իրար հետ աշխատում ենք, իրար մեկնաբանությունները, հեշթեգները, նյութերը տարածում, որպեսզի սոցիալական ցանցում ավելի հզոր ձևով վերաբերենք այս հարցերին, որ այս կատասրոֆան Արցախում պատահում է, որ թշնամին ոչ միայն արգելված ռազմամթերք է օգտագործում, այլ նաև բնություն է սպանում»,-նշում է Թանկյանը։

Հիշեցնենք, որ 15 տարի անց System Of A Down ռոք խումբը կրկին համատեղ նոր երգեր է թողարկել: Երգերից ստացված ողջ հասույթը կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել