Կադաստրի կոմիտեի որոշ գրասենյակներ կշարունակեն փակ մնալ

Կադաստրի կոմիտեից հայտնում են.

«Կադաստրի կոմիտեի որոշ գրասենյակներ կշարունակեն փակ մնալ

Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հայտնում, որ առաջիկա օրերին Կադաստրի կոմիտեի «Շենգավիթ», «Արտաշատ», «Արմավիր», «Վաղարշապատ», «Հրազդան», «Գավառ», «Մարտունի», «Իջևան», «Բերդ», «Գյումրի», «Վանաձոր», «Սպիտակ», «Վարդենիս», «Ճամբարակ», «Եղեգնաձոր», «Կապան», «Գորիս» և «Արթիկ» գրասենյակները չեն սպասարկի քաղաքացիներին։
Հիշեցնում ենք, որ Կադաստրի կոմիտեն դիմումատուներին հնարավորություն է ընձեռել ցանկացած տեսակի դիմում ներկայացնել http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով։
Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
060-474207,
060-474205:
Գրասենյակների վերաբացման մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել