Հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային ռազմավարության իրականացման 2020-2022 թթ․ գործողությունների ծրագրի մոնիթորինգի զեկույցը

2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող Գործողությունների ծրագիրը` 2020-2022 թվականների համար:

Ռազմավարությունն ընդգրկում է մարդու իրավունքներին վերաբերող 13 ոլորտներ, որոնք են՝ կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելքը, գործի արդար քննության իրավունքը, իրավահավասարությունը և խտրականության արգելքը, առողջության պահպանման իրավունքը, կրթության իրավունքը, հավաքների ազատության, կարծիքի արտահայտման ազատությունը, աշխատանքի իրավունքը, սոցիալական ապահովության և նվազագույն կենսապայմանների իրավունքը, երեխայի իրավունքները, տնտեսական գործունեության ազատությունը, ինչպես նաև ռազմավարական հաղորդակցությունը: Ընդհանուր առմամբ, Գործողությունների պլանը ներառում է տարբեր ժամանակահատվածների համար իրականացման ենթակա 89 գործողություն` սկսած 2020 թվականից մինչև 2022 թվականը: 44 գործողություն նախատեսվում է իրականացնել սկսած 2020 թվականի առաջին կիսամյակից։

«Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի շրջանակներում մոնիթորինգի է ենթարկվել Մարդու իրավունքների ազգային ռազմավարության իրականացման 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, որի արդյունքների վերաբերյալ զեկույցը հասանելի է այստեղ։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել