ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետից հայտնում են․
«Ցավով տեղեկացնում ենք, որ արցախա-ադրբեջանական հակամարտության շփման գծում ընթացող մարտերում հերոսացավ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Լևոն Լևոնյանը։
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը ֆակուլտետի ուսանողության անունից հայտնում է իր խորը ցավակցությունները։
Ձեր սխրանքն անմար է ու պարտավորեցնող՝ հետագա սերունդներին՝ ձեր կատարածին արժանի ապրելու համար»։