Եվրախորհրդարանի առաջատար կուսակցությունները հինգշաբթի օրը հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմի կոչով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք խստորեն դատապարտում ենք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը …, կոչ ենք անում անհապաղ և անվերապահ դադարեցնել ռազմական գործողությունները … Մենք նաև կոչ ենք անում ներդնել հրադադարի ռեժիմի դիտարկման արդյունավետ միջազգային մեխանիզմ», – ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ: