Արցախի պաշտպանության բանակից հայտնում են նորօրյա հերոսների մասին․
Հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար պետական բարձր պարգևների են ներկայացվել փոխգնդապետ Արման Աշոտի Հակոբյանը /«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան/, կապիտան Գեորգի Արտավազդի Արշակյանը /«Մարտական ծառայություն» մեդալ/, կապիտան Հունան Հովհաննեսի Հակոբյանը /«Արիության համար» մեդալ/, կապիտան Գևորգ Արմենի Գասպարյանը /«Արիության համար» մեդալ/, մայոր Էդգար Ներսեսի Կանդայանը /«Արիության համար» մեդալ/, ավագ լեյտենանտ Նայիրի Մհերի Մկրտչյանը /«Մարտական ծառայություն» մեդալ/, մայոր Աշոտ Ռուբենի Մուսայելյանը, լեյտենանտ Թելման Գերասիմի Մխիթարյանը, մայոր Անդրանիկ Լևոնի Պիլիպոսյանը, մայոր Սեդրակ Աշոտի Մադաթյանը, կապիտան Վահե Գագիկի Գյուլզատյանը, ավագ լեյտենանտ Աղվան Գառնիկի Մովսիսյանը /«Արիության համար» մեդալներ/, փոխգնդապետ Մհեր Արմոյի Շամիրյանը /«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան/, փոխգնդապետ Մհեր Ռոմիկի Ղուկասյանը /«Արիության համար» մեդալ/:
Շարքային Կարեն Արսենի Առաքելյանը «Մարտական ծառայություն» մեդալի կարժանանա թշնամական 2 ԱԹՍ ոչնչացնելու համար: Սերժանտ Գոռ Տիգրանի Սահակյանը «Արիության համար» մեդալ կստանա հակառակորդի 1 տանկ խոցելու համար:
Փառք մեր հերոսներին, ովքեր հերոսանում են ճակատային գծի բոլոր հատվածներում: